Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Հանրային գիտակցության մեջ փորձում է հաստատել համակերպման և պարտության «մշակույթ»

Հանրային գիտակցության մեջ փորձում է հաստատել  համակերպման և պարտության «մշակույթ»
20.08.2025 | 19:02

Իր վերջին ուղերձի մեջ Նիկոլը, ի թիվս այլ ցնդաբանությունների, մի վտանգավոր միտք արտահայտեց, որն ընդհանուր ասվածի մեջ լղոզվեց․ նա հայտարարեց, որ «հնարավոր չէ անընդհատ ապրել հաղթելու և պարտվելու օրակարգով, մի փուլում այդ գործընթացին պետք է վերջ տրվի, քանի որ ի վերջո այն հանգեցնում է պարտության»։ Այս պնդումն, իրականում, հասարակությանն ուղղված շատ ավելի խորքային քաղաքական ու հոգեբանական մեսիջ է։ Առաջին հայացքից դա կարող է թվալ խաղաղասիրական հռետորաբանություն, սակայն խորքային իմաստով այն նշանակում է ազգային դիմադրության գաղափարի կազմաքանդում՝ վերջնական դեգրադացիա։

Բոլորիս է հայտնի, որ Հայաստանի նորագույն պատմությունը ձևավորվել է պայքարի և դիմադրության փորձի վրա՝ Արցախյան պատերազմներ, ազատագրական շարժում, Ապրիլյան պատերազմ, ավելին, հաղթանակի և պայքարի գաղափարախոսությունն այս համատեքստում երկար տարիներ եղել է ազգային ինքնագիտակցության հիմք։ Նիկոլը, այս ամենը փորձելով ներկայացնել որպես «վտանգավոր և անիմաստ» օրակարգ, իրականում նսեմացնում է պատմական հիշողությունն ու դրա կրած նշանակությունը՝ փոշիացնում ամբողջ անցյալը։

Նման նարատիվի ներքին տրամաբանությունն այն է, որ հանրությունը պետք է հաշտվի պարտության հետ և այն ընդունի ոչ թե որպես աղետ, այլ որպես զարգացման նորմալ նախապայման։ Հաղթանակը նա մատուցում է որպես «կործանարար մոլորություն», իսկ պարտությունը՝ «ռացիոնալ և խաղաղության համար անհրաժեշտ ընտրություն»։ Սա ոչ միայն ազատում է իշխանությանը սեփական պատասխանատվությունից, այլև բեռը գցում է հասարակության վրա․ իբր, եթե ժողովուրդը շարունակի մտածել հաղթանակի մասին, ապա նոր պատերազմ կլինի, մինչդեռ պարտությունը թույլ կտա ապրելու։ Այսպիսով, պարտությունը ներկայացվում է որպես ողջամիտ ելք, ոչ թե որպես պետական քաղաքական ձախողում։

Ասեմ ավելին՝ Նիկոլի այդ ասածի խորքում թաքնված է մեկ հիմնական ուղերձ․ Հայաստանը պետք է հրաժարվի ազգային-պետական նպատակներից, որոնք մինչև այժմ եղել են ինքնության մաս․ տարածքային ամբողջականության վերականգնում, Արցախյան հարց, պատմական արդարություն։ Դրանք ներկայացվում են որպես անհեռանկար, վտանգավոր և անցյալի բեռ։ Փոխարենը առաջ է մղվում «փոքր պետության ինքնաբավ օրակարգը», որտեղ պայքարը և դիմադրությունը այլևս չեն կարող լինել ազգային առաքելության հիմք։

Այս տրամաբանությամբ Նիկոլը ոչ միայն հասարակության պատմական հիշողությունն է փորձում վերաձևել, այլև ստեղծել նոր հոգեբանական նորմ․ պարտությունը պետք է ընկալվի որպես բնական ու անհրաժեշտ պայման, իսկ հաղթանակի ձգտումը՝ որպես վտանգավոր պատրանք՝ ռևանշ։ Սա վտանգավոր է նրանով, որ հանրային գիտակցության մեջ հաստատում է համակերպման և պարտության մշակույթը՝ վերացնելով դիմադրության և պայքարի գաղափարախոսությունը։

Այսպիսով, Նիկոլի՝ «չի կարելի ապրել հաղթելու և պարտվելու օրակարգով» արտահայտությունը հնչում է ոչ թե որպես խաղաղության ուղերձ, այլ որպես հանրային մտածողությունը պարտությանը հարմարվելու և ազգային դիմադրության կործանման մեխանիզմ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ